տուն Տնտեսական Արդշինբանկը` Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» ըստ «GLOBAL FINANCE»-ի

Արդշինբանկը` Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» ըստ «GLOBAL FINANCE»-ի

164
0

Արդշինբանկը «Global Finance» միջազգային ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2020 թվականի «Տարվա լավագույն բանկ»: Հեղինակավոր այս մրցանակը հաստատում է Բանկի թվային ուղիների հնարավորությունները, բիզնեսի նորարարական մոտեցումը և ֆինանսական ուժեղ կատարողականը:

«Հաճախորդների` բանկերի նկատմամբ օրեցօր աճող պահանջները մարտահրավերներ են նետում մատուցելու առցանց և իրական ժամանակում հեռահար սպասարկման համակարգերով համապատասխան ծառայություններ` անվտանգ, ճկուն և լիակատար վերահսկողությամբ»,- մրցանակի վերաբերյալ մամլո հաղորդագրությունում նշել է «Global Finance» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարրափուտոն,-«27 տարի շարունակ «Global Finance» հեղինակավոր ամսագրի «Տարվա լավագույն բանկ» մրցանակը օգնել է ճանաչել այն բանկերին, որոնք կարողանում են մատուցել ծառայություններ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ»:

Նշենք, որ «Global Finance»-ի կողմից Արդշինբանկը «Տարվա լավագույն բանկ» մրցանակին է արժանանում արդեն երրորդ տարին անընդմեջ: Բանկը ամսագրի կողմից 6 տարի անընդմեջ արժանացել է նաև «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին:

Լավագույն բանկի ընտրությունն իրականացվել է ոլորտի վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաև «Գլոբալ Ֆայնենս» ամսագրի խմբագիրների և ղեկավար աշխատակիցների հետազոտությունների հիման վրա: Արդյունքները կհրապարակվեն «Գլոբալ Ֆայնենս» ամսագրի 2020 թվականի հոկտեմբերի համարում:

«Global Finance» ամսագրի կողմից 2020թ. «Տարվա լավագույն բանկ» են ճանաչվել Bank of America-ն (ԱՄՆ), Barclays-ը (Մեծ Բրիտանիա), BNP Paribas-ը (Բելգիա), TBC-ն (Վրաստան) և այլ առաջատար բանկեր: «Global Finance» ամսագրի կողմից Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում «Տարվա լավագույն բանկ» ճանաչված բանկերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ամսագրի պաշտոնական կայքում՝ https://bit.ly/2IRAHgr: