տուն Հասարակություն Իրավական Արդյոք ՊԵԿ-ը կպնդի Միքայել Մինասյանին կալանավորելու անհրաժեշտությունը

Արդյոք ՊԵԿ-ը կպնդի Միքայել Մինասյանին կալանավորելու անհրաժեշտությունը

216
0

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կալանավորումը վերացնելու վերաքննիչ դատարանի որոշումը դեռ ՊԵԿ-ը չի ստացել: Այսօր կառավարության նիստից հետո ասաց Պետական եկամուտների նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահն ասաց`վերաքննիչ դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո կտրվի ընթացք: «Վերաքննիչ դատարանը Միքայել Մինասյանի խափանման միջոցը վերացնելու որոշումն ուղարկել է առաջին ատյանի դատարան` նոր քննության»,- պատասխանեց Էդուարդ Հովհաննիսյանը:

Արդյոք ՊԵԿ-ը ներգրավված է մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու գործընթացում: «Բացի Մինասյանի պնդումներից` այլ փաստեր առկա չեն: Ավելին` ՊԵԿ-ը պաշտոնական գրություն չի ստացել մաքսանենգության մասին»,- պատասխանեց Էդուարդ Հովհաննիսյանը:

Կառավարության անդամը հերյուրանք է համարում Փաշինյանների ընտանիքի ներգրավվածությունը մաքսանենգությանը: