տուն Արցախ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը լրագրողներ չեն լինի

Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը լրագրողներ չեն լինի

167
0

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

տեղեկացնում եմ, որ մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, Շուշի քաղաքում կայանալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը ուղիղ եթերով կհեռարձակեն

 Արցախի հանրային

 Հայաստանի հանրային

 Արմենիա

 Շանթ

 Երկիր մեդիա

 ԱՐ

հեռուստաընկերությունները:

Ապահովվելու է նաև լուսանկարների առցանց տրամադրումը:

Լրագրողների մուտքը դահլիճ թույլատրված չի լինելու, ինչի համար նախապես ներողություն ենք խնդրում բոլորից»: