տուն Հասարակություն Իրավական Ավելի քան 12 մլրդ դրամ ունենք շահառուներին փոխանցված. նախարար

Ավելի քան 12 մլրդ դրամ ունենք շահառուներին փոխանցված. նախարար

264
0
Զարուհի Բաթոյան

Մեկնարկել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ճեպազրույցը:

«Կառավարությունն արդեն հաստատել է այսօրվա ծրագրերը՝ ներառյալ 15 ծրագիր, որոնցից իննը սոցիալական բնույթի են և այդ իմաստով, իհարկե, կխոսեմ սոցիալական ծրագրերի արդյունքների մասին: Ասեմ, որ այս պահին մենք արդեն ունենք շահառուներին փոխանցված ավելի քան 12 մլրդ դրամ, և խոսքը շուրջ 286 շահառուի մասին է, և այստեղ չորրորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներեքերորդ ծրագրերի մասին է խոսքը և, իհարկե, հիշում ենք նաև կոմունալ վճարումների հետ կապված ծրագրերը, որոնք վերաբերում են ավելի լայն շրջանակների, այսինքն՝ նրանց թիվը այստեղ ներառված չէ»: