տուն Հասարակություն Ավելի քան 100 բնակավայրերի խոցելի խմբերի կարիքավորներին տրամադրվում է առաջնային օգնություն

Ավելի քան 100 բնակավայրերի խոցելի խմբերի կարիքավորներին տրամադրվում է առաջնային օգնություն

228
0

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի նախաձեռնության շրջանակներում Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Շիրակի և Սյունիքի մարզի ավելի քան 100 բնակավայրերի խոցելի խմբերի կարիքավորներին տրամադրվում է առաջնային օգնություն։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքաբնակ կամավորների հետ համագործակցությամբ 65 տարեկանից բարձր միայնակ ապրող շուրջ 1600 ծերերի ապահովում են պարենային և պաշտպանիչ նյութերի փաթեթով՝ սնունդ, դիմակ, ձեռնոց և ախտահանիչ միջոցներ։

Նախարարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությանը և ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամին, որոնք ՄԱԶԾ-ի, ինչպես նաև UNICEF-ի, UNIDO-ի, IOM-ի, FAO-ի և WFP-ի հետ համատեղ ծրագրերի միջոցով ֆինանսապես աջակցեցին այս նախաձեռնությանը։