տուն Աշխարհ Աստված օրհնի համայն աշխարհի հայերին. երգչուհի Շերը՝ ԱՄՆ Սենատի որոշման մասին

Աստված օրհնի համայն աշխարհի հայերին. երգչուհի Շերը՝ ԱՄՆ Սենատի որոշման մասին

365
0

Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձեւին:

«Աստված իմ, միաձայն որոշում Միացյալ Նահանգների կողմից. Սենատը այսօր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Աստված օրհնի համայն աշխարհի հայերին»,- գրել է Շերը:

Շերը նաեւ կիսվել է 1993 թվականին Հայաստան կատարած իր այցելության տեսանյութով, երբ հումանիտար օգնություն էր ուղարկվում Հայաստան, կադրերն արված են ուղղաթիռում: