տուն Հասարակություն Իրավական Առ այսօր ՍԴ-ն Քոչարյանի գործի վերաբերյալ նյութերը հայերենով չի տրամադրել Ազգային ժողովին....

Առ այսօր ՍԴ-ն Քոչարյանի գործի վերաբերյալ նյութերը հայերենով չի տրամադրել Ազգային ժողովին. Միրզոյան

126
0

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաեւ Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակին, երբ քվորում չի ապահովվում, եւ նիստերը հետաձգվում են:

Ասաց, որ որպես քաղաքական գործիչ, որպես «Իմ քայլի» ներկայացուցիչ՝ բազմիցս ասել է, որ, այո՛, կա սահմանադրական ճգնաժամ, սակայն թե ինչու քվորում չի ապահովվում, ըստ ԱԺ նախագահի, ՍԴ ներքին հարցն է, պետք է այդ մասին հետաքրքրվել ՍԴ նախկին կամ ներկա անդամներից:

Հարց հնչեց նաեւ Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործի նյութերը ՍԴ-ից ստանալու ԱԺ ներկայացուցչի միջնորդության վերաբերյալ:

«Ես որեւէ միջնորդություն չեմ ներկայացրել: Ազգային ժողովն ունի աշխատակազմ, որը ապաքաղաքական մարմին է եւ իրականացնում է իր պրոֆեսիոնալ գործունեությունը: ԱԺ-ն ՍԴ-ում պատասխանող կողմ է եւ մի շարք հարցերով՝ ներգրավված: ԱԺ ներկայացուցիչը գործի նյութերին ծանոթանալու, Վենետիկի եւ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքին ծանոթանալու իրավունք ունի: Որքանով տեղեկացված եմ, այս միջնորդությունից հետո առ այսօր այդ կարծիքները հայերենով ԱԺ-ին տրամադրված չեն: Կներեք, բայց Հայաստանում պաշտոնական գրագրության լեզուն հայերենն է, այնպես որ պարտավոր են տրամադրել, որից հետո ԱԺ ներկայացուցիչը ամբողջական պատկերացում կկազմի այդ կարծիքների եւ գործի վերաբերյալ»: