տուն Քաղաքական Հայաստան Առայժմ դիմակ չկրելու համար սահմանված տուգանքի չափը չի փոխվի

Առայժմ դիմակ չկրելու համար սահմանված տուգանքի չափը չի փոխվի

180
0

Ազգային ժողովն սկսեց արտահերթ նստաշրջանը: Օրակարգում 14 հարց է ներառված: Օրակարգում ընդգրկված են նախագծեր, որոնք առաջին և երկրորդ ընթերցում են պահանջում: Կան նախագծեր, որ միայն երկրորդ ընթերցմամբ պետք է ընդունվեն:

Արտահերթ օրակարգին անցնելուց առաջ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե հնարավոր է դիմակների մասով տուգանքների փոփոխության նախագիծը մի օր բերվի խորհրդարան:

Իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ խմբակցությունը այս պահին նպատակահարմար չի գտնում այդ նախագիծը բերել խորհրդարան:

Իսկ  Նաիրա Զոհրաբյանի հարցին ի պատասխան՝ պատգամավորն ասաց, որ ինքը չի կարող ասել՝ նման նախագիծ երբևէ կբերվի խորհրդարան, թե ոչ, քանի որ հնարավոր է, որ մի օր, ասենք, ԲՀԿ խմբակցության որևէ պատգամավոր ցանկություն հայտնի նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա:

Ըստ էության, առայժմ դիմակ չկրելու համար սահմանված տուգանքի չափը չի փոխվի:

Հայկ Մագոյան