տուն Աշխարհ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 850 հազարի. Interfax

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 850 հազարի. Interfax

152
0

Աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի հաստատված 1 միլիոն 850 հազար 527 դեպք, զոհերի թիվը հասել է 114 հազար 245-ի, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:

Աշխարհում հիվանդությունների և մահացությունների քանակով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ մահացել է 22 հազար 108 մարդ, հայտնաբերվել է 557 հազար 571 վարակի դեպք:

Իսպանիայում հիվանդների թիվը հասել է 156 հազար 363-ի, 17 հազար 209 մարդ մահացել է, Իտալիայում՝ 166 հազար 831 (19 հազար 899), Ֆրանսիայում՝ 133 հազար 670 (14 հազար 393), Գերմանիայում՝ 127 հազար 854 (3 հազար 022), Մեծ Բրիտանիայում՝ 85 հազար 208 (10 հազար 629), Իրանում՝ 71 հազար 686 (4 հազար 474), Թուրքիայում՝ 56 հազար 956 (1 հազար 198), Բելգիայում ՝ 29 հազար 647 (3 հազար 600), Նիդերլանդներում՝ 25 հազար 746 (2 հազար 747), Շվեյցարիայում ՝ 25 հազար 415 (1 հազար 106), Կանադայում ՝ 24 հազար 380 (717), Բրազիլիայում ՝ 22 հազար 318 ( 1 հազ. 230):

Աշխարհի գրեթե 200 երկրներում և շրջաններում գրանցվել է COVID-19 վարակի ավելի քան 20 հազար դեպք: