տուն Սպորտ Աշխարհահռչակ սուսերամարտուհի Յանա Եգորյանը կոչ է արել գնել հայկական ծիրան (տեսանյութ)

Աշխարհահռչակ սուսերամարտուհի Յանա Եգորյանը կոչ է արել գնել հայկական ծիրան (տեսանյութ)

390
0
Յանան ծնվել է Թբիլիսիում, ապրում է ՌԴ-ում: 

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը նույնպես իր աջակցությունն է ցուցաբերել՝ գնելով Հայաստանից արտահանված ծիրանը։

«Արկղով ծիրանը կտանենք երեխաներին»,- ասել է նա՝ միաժամանակ չմոռանալով հիշեցնել արևահամ մրգի օգտակարության մասին։

Ռուսասաստանի դրոշի ներքո դարձել է.

 Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն
 Աշխարհի կրկնակի չեմպիոն
 Եվրոպայի վեցակի չեմպիոն
Ռուսաստանի կրկնակի չեմպիոն
 
Յանան իր Ինստագրամի էջում կոչ է արել գալ և գնել հայկական ծիրան, ինքն էլ օրինակ է ծառայել։ Նա հպարտանում է իր հայկական արմատներով:

Հիշեցնենք՝ չնայած խոչընդոտներին, Մոսկվայում հայկական բեռնատարներում մնացած գրեթե ամբողջ միրգն այսօր վաճառվել է։