տուն ժամանց Այսօր երգչուհի Հասմիկ Կարապետյանի տարեդարձն է

Այսօր երգչուհի Հասմիկ Կարապետյանի տարեդարձն է

97
0

Ծնվել է 1977 թվականին Երևանում: 1994 թվականին ավարտել է Երևանի Ա. Բլոկի անվան թիվ 122 միջնակարգ դպրոցը, միաժամանակ սովորել է Ա. Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցում: Սովորել է նաև «Գլաձոր» համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Երեք տարի հետո ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում, որը կիսատ է թողել ԱՄՆ տեղափոխվելու պատճառով:

Երգել սկսել է մանուկ հասակից: 1995 թվականին «Գարուն» երգով մասնակցել է «Բոհեմ» երգի փառատոնին: 1995-1997 թթ. աշխատել է «Արձագանք» ստուդիայում որպես մենակատար և երաժիշտ, ձայնագրել 6 երգ, համերգներով հանդես եկել Հայաստանում: 1997-1999 թթ. երգել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 2007 թվականից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, վարել «Հեռուստախոհանոց», «Բարի լույս հայեր», «Երբ պարում են աստղերը», «Առավոտը Շանթում», «Սկսենք նորից» հեռուստանախագծերը: Համերգներով եղել է Հայաստանում և արտերկրում:

2000 թվականին մեկնել է ԱՄՆ և թողարկել առաջին «Անձրև» ալբոմը: 2000-2003 թթ. նկարահանել է մի քանի տեսահոլովակ` «Ես գնում եմ», «Այս բեմում», «Անձրև», «Հոգիս» և այլն: 2004 թվականին թողարկել է երկրորդ «Անծանոթ աշխարհ» ձայնասկավառակը: Թողարկել է նաև «Հոգիս» (2006 թ.), «Լիալուսին»[2] (2010 թ.) ձայնասկավառակը: 2009-2010 թթ. նկարահանել է «Կրակի պար» և «Քո սիրո դիմաց» տեսահոլովակները: 2013 թվականին ԴերՀովայի հետ համատեղ թողարկել է «Անհնարը» երգի տեսահոլովակը:

Երգչուհին արժանացել է «Այո» շոու-ծրագրի «Լավագույն հեղինակային կատարող» մրցանակի 1998 թ-ին: «Լավագույն երգչուհի» մրցանակի` Մոսկվայում: «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակի` Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում 2006 թ.:

Նշանադրված է եղել հայ երգիչ Հայկոյի հետ։ Նրանք բաժանվել են 2002 թվականին: 2014 թվականին Հասմիկ Կարապետյանը նշանադրվել է ամերիկահայ դիջեյ, երաժիշտ, պրոդյուսեր Շանթ Քիրմիզյանի հետ, որը հայտնի է SOUNDKODE բեմական անվամբ: 2015 թվականի հուլիսի 6-ին նրանք ամուսնացել են: 2016 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Տաթևը: Այս տարի ապրիլին ծնվել է Հասմիկի եւ Շանթի որդին:

Araratnews.am-ը շնորհավորում է երգչուհուն, մաղթում ամենալավն ու բարին: