տուն Քաղաքական Հայաստան Այսպիսի արարքների համար գնդակահարում էին փողոցներում. Արմեն Խաչատրյան.(տեսանյութ)

Այսպիսի արարքների համար գնդակահարում էին փողոցներում. Արմեն Խաչատրյան.(տեսանյութ)

2585
0

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նստաշրջանը: Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 14 հարց: Տեղի կունենա նաև ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությունը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն իր ելույթի ընթացքում շեղվելով համատեքստից՝ անդրադարձավ այս օրերին լրատվական դաշտում տեղի ունեցող իրադարձություններին ու միտումներին:

«Չեմ կարող չցիտել մի քանի հրապարակումներ: Օրինակ` Նիկոլ Փաշինյան, էդ ի՞նչ ես պայմանավորվել ադրբեջանցի ընկերոջդ հետ, որ տղադ բանակը վերջացնելուց հետո պատերազմ սկսվի, կամ՝ այդ հայկական փամփուշտները որտեղի՞ց են ձեռք բերվել, կամ՝ ապօրինի ճանապարհով են ձեռք բերվել բանակի փամփուշտները, կամ՝ էլ հակառակորդը խոցեց ռազմավարական նշանակության օբյեկտ Հայաստանի Հանրապետությունում, և նման բաներ»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Իմքայլական պատգամավորը սա գնահատում է ոչ թե ընդդիմախոսություն, ընդդիմադիր կեցվածք, այլ դիվերսիա, պարտիզանական պայքար պետության դեմ:

«Սա ուղղված է պետության, ազգային անվտանգության ուժերը ջլատելուն: Եվ ոչ վաղ անցյալում որակում ունեին այսպիսի մարդիկ`պրովոկատր էին, և այսպիսի արարքների համար գնդակահարում էին փողոցներում, որովհետև դա անում էին ստիպված` պաշտպանելու համար երկիրը և ժողովրդին»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները`տեսանյութում:

Հայկ Մագոյան