տուն Քաղաքական Հայաստան Ամուլսարի հարցում ես որևէ շահագրգռություն չունեմ․ Նիկոլ Փաշինյան

Ամուլսարի հարցում ես որևէ շահագրգռություն չունեմ․ Նիկոլ Փաշինյան

102
0

Ջերմուկում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ամուլսարի խնդրին: Նա նշեց, որ հարցի խորքային պատճառն այն է, որ մենք չունենք և չենք ունեցել վստահելի ինստիտուտներ:

«Եթե հեղափոխություն չլիներ, Ամուլսարի հանքը վաղուց, շատ վաղուց շահագործվելիս կլիներ»,- ընդգծեց վարչապետը:

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ Ամուլսարի հարցում անհամաձայնությունը հետևյալն է. «Մեր շատ հայրենակիցներ ասում են, որ հանքը պետք է չաշխատի, մեր ուրիշ հայրենակիցներ ասում են, որ հանքը պետք է աշխատի։ Ես երկուսի հետ էլ անհամաձայնություն ունեմ։ Ես ասում եմ, որ մենք մինչև վերջ պետք է գնանք ճշմարտության հետևից։ Դա հեշտ ճանապարհ չի… Ես այս հարցում որևէ շահագրգռություն չունեմ»։