տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն սպառնացել է Քարզային՝ անմիջապես դուրս բերել իր զորքերն Աֆղանստանից

ԱՄՆ-ն սպառնացել է Քարզային՝ անմիջապես դուրս բերել իր զորքերն Աֆղանստանից

55
0

A23-14_5

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը սպառնացել է Աֆղաստանին անմիջապես դուրս բերել իր զորքերը, եթե նախագահ Համիդ Քարզայը մոտ ժամանակներում չստորագրի երկկողմ համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Պաշտոնական Վաշինգտոնն ու Քաբուլը չեն կարողանում համաձայնության գալ 2014 թվականից հետո Աֆղանստանում ամերիկյան զինուժի կարգավիճակի վերաբերյալ։ Խնդիրն այն է, որ Աֆղաստանում շուտով նախագահական ընտրություններ են, իսկ Քարզայի համար նման համաձայնագրի ստորագրումը շատ լուրջ բացասական հետևանքներ կարող է ունենալ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here