ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը այսօր նշում է ծննդյան 90-ամյակը։ Բուշը ծննդյան օրն անցկացնելու է կնոջ՝ Բարբարայի հետ Մեն նահանգի Քենեբանկփորթ քաղաքի իր առանձնատանը, որտեղ սովորաբար անցկացնում է ամառները։
Սպասվում է, որ հոբելյանական արարողությանը ներկա կգտնվի մոտ 200 մարդ։ «Նա շատ շոյված է, որ այդքան շատ մարդ է գալու։ Գիտի, որ շատերը հեռվից են գալու իրեն շնորհավորելու», — ասել է ԱՄՆ նախկին նախագահի ներկայացուցիչ Ջիմ Մաքգրասը։ Նրա խոսքերով՝ արարողությանը ներկա են գտնվելու նաև Բուշի հինգ որդիները, այդ թվում՝ ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Հիշեցնենք, որ Բուշը Սպիտակ տան բարձրագույն պաշտոնը զբաղեցրել է 1898-2003 թվականներին, իսկ 1981-1989 թվականներին եղել է կոնգրեսական, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ, ԱՄՆ հատուկ հարցերով դեսպան Չինաստանում և ԿՀՎ-ի ղեկավար։