տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ Կոնգրեսը գրեթե հաստատել է փոքր բիզնեսին 300 մլրդ դոլար հատկացնելու մասին...

ԱՄՆ Կոնգրեսը գրեթե հաստատել է փոքր բիզնեսին 300 մլրդ դոլար հատկացնելու մասին համաձայնագիրը

146
0

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կոնգրեսում Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները մոտ են համաձայնագիր կնքելու հարցում օրենքի շուրջ, որն անհրաժեշտ է կորոնավիրուսի հետեւանքներին արձագանքելու համար։

«Ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք այդ գործարքին այսօր, եւ հույս ունեմ, որ մենք կարող ենք անել դա»,-նշել է Մնուչինը։

ԶԼՄ-ները նշում են, որ խոսքը վերաբերում է փոքր բիզնեսին 300 մլրդ դոլար հատկացնելուն։