տուն Լուրեր Ամերիկացի օրենսդիրները Սպիտակ տանից պահանջել են ցուցադրել հայ որբերի գործած կարպետը

Ամերիկացի օրենսդիրները Սպիտակ տանից պահանջել են ցուցադրել հայ որբերի գործած կարպետը

188
0

url

Ամերիկացի մի շարք օրենսդիրներ մեղադրել են նախագահ Օբամայի վարչակազմին Սմիթսոնյան թանգարանում հայ որբերի կողմից կարված կարպետի ցուցադրությունը կասեցնելու համար: Օրենսդիրները նամակ են գրել Օբամային 1925 թվականին ԱՄՆ Սպիտակ տան հավաքածուում գտնվող նմուշը ցուցադրելու պահանջով: Դիմումի տակ ստորագրել են ամերիկյան երկու հիմնական կուսակցությունների` Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների ավելի քան մեկ տասնյակ օրենսդիր:

Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը: Թանգարանային նմուշը ցուցադրվեր դեկտեմբերի 16-ին Վաշինգտոնի Սմիթսոնյան թանգարանում՝ Հակոբ Դերանյանի՝ «Նախագահ Քուլիջն ու հայ որբերի կարպետը» գրքի շնորհանդեսի ժամանակ: Թեպետ Սպիտակ տանն ասել էին, որ նման հազվագյուտ նմուշի տեղափոխությունը կես օրվա համար աննպատակահարմար է, սակայն շատերը, այդ թվում` Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները, այս քայլը որակում են որպես քաղաքական որոշում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here