տուն Լուրեր Ամերիկացիները պահանջում են փակել Գուանտանամոյի բանտը

Ամերիկացիները պահանջում են փակել Գուանտանամոյի բանտը

189
0

AP460131515033600

Վաշինգտոնում իրավապաշտպան կազմակերպությունների կոալիցիայի ակտիվիստները պահանջել են անհապաղ փակել Գուանտանամոյի բանտը Կուբայում։ Սպիտակ տան առջև անցկացվել է զանգվածային ցույց։

Ցուցարարները հագնված են եղել բանտարկյալների նման, հաղորդում է Российская газета-ն։ Նրանք վստահ են, որ Գուանտանամոյի բանտարկյալների մեծ մասը ոչ մի վտանգ չեն ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար։

Ավելի վաղ ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով գրասենյակի տնօրեն Յանես Լենարչիչը կոչ էր արել ԱՄՆ-ին փակել Գուանտանամոն։ Ներկայումս գրասենյակը զեկույց է պատրաստում այդ բանտում մարդու իրավունքների պահպանման մասին, որը կհրապարակվի 2014-ին։

Դեռ 2008-ին Օբաման խոստացել էր փակել բանտը 2010-ին, սակայն մինչ այժմ այն գործում է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here