տուն Լուրեր Տեսանյութ Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆել. որակական և քանակական մեծ աճ (տեսանյութ)

Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆել. որակական և քանակական մեծ աճ (տեսանյութ)

250
0
Ամերիաբանկի մանրածախ վարկավորման պորտֆելը 2019թ. աճել է 48%-ով
և տարեվերջին կազմել 178 մլրդ ՀՀ դրամ։ Նշված աճին զուգահեռ
հաշվետու տարվա ընթացքում կտրուկ նվազել է չաշխատող վարկերի
տեսակարար կշիռը*` 3,8 %-ից դառնալով 1,9 %: 2019թ-ին Բանկի
մանրածախ վարկավորման միջին ամսական ծավալը գերազանցել է 10 մլրդ
ՀՀ դրամ:
Նշենք, որ Ամերիաբանկը շարունակում է ընդհանուր վարկավորման
ծավալով պահպանել առաջատարի դիրքը ՀՀ ֆինանսական համակարգում.
2019 թ. արդյունքներով Բանկի վարկային պորտֆելի ընդհանուր ծավալը
կազմել է 586 մլրդ ՀՀ դրամ:
Ամերիաբանկը 2019թ. արդյունքներով հանդիսանում է նաև ՀՀ բանկային
համակարգի ամենախոշոր հարկատուն: Բանկը պետբյուջե է վճարել 8,56
մլրդ դրամ հարկ` ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով 19-
րդ հորիզոնականը` 2018 թ-ի 21-ի փոխարեն: