տուն ժամանց Շոու-բիզ Ամանորյա հրաշք. 47-ամյա Քեմերոն Դիասն առաջին անգամ մայր է դարձել

Ամանորյա հրաշք. 47-ամյա Քեմերոն Դիասն առաջին անգամ մայր է դարձել

249
0

Ամանորի հրաշք կարելի է համարել նորությունը, որը քիչ առաջ երկրպագուների համար հայտնել է հանրահայտ դերասանուհի Քեմերոն Դիասը: Բենջեի Մեդդենի կողակիցը ուրախությամբ հայտնել է աղջիկ ունենալու մասին:

Իր նոր կարգավիճակը հոլիվուդյան 47-ամյա աստղը հրապարակել է Instagram-ի իր միկրոբլոգում, թեպետ չի տեղադրել նորածնի լուսանկարը, ինչպես հաճախ անում են նրա մյուս գործընկերները:

«Շնորհավոր Ամանոր Մեդդեների անունից: Մենք մեզ այնքան երջանիկ ենք զգում, այնքան երախտագետ ու օրհնված: Այս տասնամյակը մեկնարկում ենք հայտարարելով մեր դստեր՝ Ռեդիքս Մեդդենի ծննդյան մասին: Նա գրավել է մեր սրտերը, դառնալով մեր ընտանիքի երջանկությունը: Ուրախ ենք հայտնելու այս նորությունը:

Բայց միևնույն ժամանակ մենք գիտակցում ենք, որ պարտավոր ենք պաշտպանել մեր մանկիկի մասնավոր կյանքի իրավունքը: Ուստի չենք հրապարակում նրա լուսանկարը և չենք հայտնում այլ մանրամասներ, բացի նրանից, որ նա շա՜տ լավիկն է: Ուրախ Ամանոր բոլորիդ»,-գրել է սիրված արտիստուհին: