տուն Հասարակություն Աղվերանում կորած 17-ամյա պատանին գտնվել է

Աղվերանում կորած 17-ամյա պատանին գտնվել է

144
0

Հուլիսի 19-ին, ժամը 19։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին ժամը 15։00-ից դուրս է եկել Աղվերանի հանգստավայրի «Տիգրան Մեծ» հանգստյան գոտու տարածքից և չի վերադարձել։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ իրականացրել են որոնողական աշխատանքներ։

Հանգստյան գոտուց մոտ 800 մ հեռավորության վրա փրկարարներն ու ոստիկանները գտել են Գոռ Ղ-ին (ծնված 2003թ.) և ուղեկցել դեպի հանգստյան գոտի։