տուն Քաղաքական Ադրբեջանը դիվերսիայով փորձում է շեղել բուն բանակցային գործընթացից

Ադրբեջանը դիվերսիայով փորձում է շեղել բուն բանակցային գործընթացից

98
0

Ադրբեջանական կողմը կրկին դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականցրել, որը հայկական կողմի գործողությունների արդյունքում կանխվել է։ Հակառակորդը հեռացել է՝ թողնելով մեկ դի։

Այս ամենին զուգահեռ այսօր Նյու Յորքում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Araratnews.am-ի հետ զրույցում շեշտեց, որ սա ադրբեջանական կողմի ավանդական դարձած հարձակումն է հանդիպմանն ընդառաջ։

«Ադրբեջանի իշխանությունների համար արդեն սովորական երևույթ է, երբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների կամ պետությունների ղեկավարների հանդիպումից անմիջապես առաջ փորձ է կատարվում դեստաբիլիզացիոն գործողություններ իրականացնել, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս կոնֆլիկտն իրականում սառը կոնֆլիկտ չէ, և այս առումով իհարկե, կանխատեսելի են Ադրբեջանի նմանատիպ գործողությունները։ Կարծում եմ Ադրբեջանը սրանով փորձում է իր օրակարգն առաջ մղել, նաև բուն բանակցային գործընթացից շեղելու փորձ կատարել»,- արձագանքեց Սարգսյանը։

Հարցին՝ հայկական կողմն ինչպե՞ս պետք է արձագանքի, հաշվի առնելով, որ հանդիպումից հետո ԱԳ նախարարները վստահաբար հայտարարությամբ հանդես կգան, քաղաքագետը պատասխանեց․ «Վստահ եմ՝ պատասխան կլինի։ Համենայն դեպս Հայաստանի պատասխանները պետք է կոշտ լինեն, քանի որ մենք փայլուն հասկանում ենք՝ ինչ է անում Ադրբեջանը. սա առաջին դեպքը չէ, պարբերաբար նման բաներ լինում են»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here