տուն Հասարակություն Իրավական Ադրբեջանական հեռախոսային ահաբեկումը. ոնց պայքարել. Սամվել Մարտիրոսյան

Ադրբեջանական հեռախոսային ահաբեկումը. ոնց պայքարել. Սամվել Մարտիրոսյան

142
0

 

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այ հիմա տեսնում ենք, թե ինչու էին պետք անձնական տվյալների արտահոսքները․ ադրբեջանցիք թիրախավորում են մարդկանց հենց էդ բազաներով հեռախոսների միջոցով: Ադրբեջանցիներն արդեն երրորդ օրն է, որ սկսել են հեռախոսների վրա աշխատել:

Շատերը գիշերը ստացել են իբր ՊՆ-ի անունից՝ հաղորդագրություններ կորուստների մասին եւ այլն: Սա ընդհանուր մի մեծ գործողության մաս է: Մոտավորապես 2 օր առաջ ես սկսեցի բռնացնել այս տիպի հարձակումներ Մարդկանց սկսում են անհանգստացնել մեսենջերներով: Երբ անհատապես մարդուն գրում են, մարդն սկսում է նեղվել:

Ինչ են անում, նախ գրում են հայհոյանքներ, երկրորդը զանգում են, եւկու դեպքում՝ էլ հեշտությամբ բլոկում եք: Երրորդը, ձեզ մտցնում են խմբերի մեջ  եւ այնտեղ են սկսում ճնշել: Վատն այն է, որ գիշերը սկսում են զանգել հեռախոսին: Էստեղ խորհուրդը մեկն է՝ ձայնն անջատեք քնելիս:

Հիմա իրենք ունեն հայաստանցիների մեծ քանակի անձանց անուն, ազգանուն, ծննդյան թիվ եւ հեռախոսի համար»,-նշել է նա:

Առավել մանրամասնր տեսանյութում:

Այ հիմա տեսնում ենք, թե ինչու էին պետք անձնական տվյալների արտահոսքները․ ադրբեջանցիք թիրախավորում են մարդկանց հենց էդ բազաներով հեռախոսների միջոցով

Posted by Samvel Martirosyan on 2020 թ. հուլիսի 17, ուրբաթ