տուն Քաղաքական Հայաստան Ագրեսիվ գործողությունները ստանալու են համարժեք պատասխան. ԱԳՆ

Ագրեսիվ գործողությունները ստանալու են համարժեք պատասխան. ԱԳՆ

134
0

ՀՀՆ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ադրբեջնական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը: Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետանակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»: