տուն Լուրեր ԱԱԾ-ն գաղտնալսել էր «Առավոտի» լրագրողին

ԱԱԾ-ն գաղտնալսել էր «Առավոտի» լրագրողին

126
0

RuzanԱյսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, շարունակվեց քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Դատակոչվել էր մեր գործընկերը՝ «Առավոտի» իրավական էջի պատասխանատու, լրագրող Ռուզան Մինասյանը: Վկան ասաց, որ իրեն անցյալ տարի կանչել են Ազգային անվտանգության քննչական վարչություն: Կարծելով, թե դա կապված է իր հերթական հրապարակման հետ, ներկայացել է քննիչ Ա.Գրիգորյանին: Երբ պարզվել է, որ իրեն կանչել են ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի՝ «այլ դատապարտյալի միջոցով այլ դատապարտյալի սպանության նախապատրաստման գործի» հետ կապված, Ռ.Մինասյանը ԱԱԾ է հրավիրել փաստաբան Նարինե Ռշտունուն, եւ նրա ներկայությամբ տվել է ցուցմունք: Վկան ասաց նաեւ, որ ինքը ճանաչել է Ս.Հովհաննիսյանին, երբ նա ՔԿՀ պետն էր, բացի դրանից, ունեին ընդհանուր ընկերներ, որոնց, ինչպես եւ Հովհաննիսյանի հետ շփվել են հաճախակի, մինչեւ ձերբակալվելը: Ռուզան Մինասյանը հայտնեց, որ այս գործով «տուժող»՝ դատապարտյալ Ջեմալ Սլոյանի մասին անդրադարձել է «Առավոտում» դեռ 2006թ.-ին: Նա Ռուսաստանում սպանել էր Ահմադ Շարոյանին, որ Արցախյան պատերազմի մասնակից էր, ոստիկանության կապիտան, երեք երեխաների հայր: Այնուհետեւ դատապարտվել էր Ռուսաստանի դատարանի կողմից 12 տարվա ազատազրկման եւ տեղափոխվել էր Հայաստան՝ պատիժը կրելու: Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ մեր գործընկերն ասաց, որ Շարոյանների ընտանիքը իրենց եղբոր սպանությունից հետո, ողջ գերդաստանով հեռացել են Հայաստանից, նրանք մի քանի անգամ ահազանգել են իրեն, որ Ջեմալ Սլոյանին ուզում են ազատել պատժի հետագա կրումից, որ «Գորիս» ՔԿՀ-ից ուզում են տեղափոխել «Արթիկ» ՔԿՀ, ապա «Դատապարտյալների հիվանդանոց»: Լրագրողն ահազանգերը հասցրել է պատկան մարմիններին: Ռուզան Մինասյանը հարցին, թե ռեժիմի փոփոխման հետ կապված դիմե՞լ է Սամվել Հովհաննիսյանին, պատասխանեց՝ ոչ, քանի որ նախ Ս. Հովհաննիսյանը չէր աշխատում ՔԿՀ-ում, ապա այն պարզ պատճառով, որ Շարոյաններն ունեին իրենց փաստաբանը, որը իրականացնում էր տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանությունը: Մեղադրող Արամ Ամիրզադյանը հարցաքննության ժամանակ փորձեց իմանալ, թե ինչ է խոսել մեր գործընկերը հեռախոսով ոստիկանության նախկին մի աշխատակցի հետ:

Նյութն ամբողջությամբ` aravot.am — ից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here