տուն Լուրեր Շուրջ 500 վանաձորցիներ գրոհել են Լոռու դատախազության շենքի բակը(ֆոտոշարք)

Շուրջ 500 վանաձորցիներ գրոհել են Լոռու դատախազության շենքի բակը(ֆոտոշարք)

118
0

auiwrbfmq63n4hf0fb0oԻնչպես արդեն տեղեկացրել ենք, բազմաթիվ Վանաձորցիներ այսօր բողոքի ցույցի են ելել ի պաշտպանություն 2012թ-ին <Մուշ>  ռեստորանում փաստաբան Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի և Վերանյան եղբայրների: Հավաքվածները մեկ ժամ պուրակում մնալուց հետո քայլերթով շարժվել են դեպի Լոռու գլխավոր դատախազության շենք ու հանդիպում պահանջել դատախազի հետ: Վերջինս, իհարկե, հանդիպման չիջավ դատախազության բակ, սակայն իր մոտռ հրավիրեց բողոքավորներից մի քանի հոգու՝ փաստաբանի հետ միասին: Մինչ դատախազի մոտ փաստաբանն ու մի քանի հոգի քննարկումներ էին անում, շենքի դիմաց հավաքվածները պահանջում էին արդար դատաքննություն: Տարածքում ոստիկանները պատ էին կազմել, այդ կերպ հավաքվածներին չթույլատրելով մոտենալ դատախազության շենքին ու անցորդների համար ազատել մայթը:

cboa53p1mhb231auujrq englwmmi2nu384op6u3l

 

Մանրամասները lorinews.am ում: