տուն Քաղաքական Միջազգային Ներկայում բանակցությունները կոնկրետ հարցերի շուրջ են․ Ադրբեջանի ԱԳ ղեկավարը՝ ղարաբաղյան հարցի կարգավորման...

Ներկայում բանակցությունները կոնկրետ հարցերի շուրջ են․ Ադրբեջանի ԱԳ ղեկավարը՝ ղարաբաղյան հարցի կարգավորման մասին

77
0

885ABB1F-F4E8-4BF7-80BD-C09749CEC0EF_w640_r1_s

Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն անդրադարձել է շփման գծում վերջին շաբաթների լարվածությանը, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը։

Մամեդյարովը հայտարարել է, որ շփման գծում իրոք նկատվում է լարվածություն։ Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հանդես գալ հօգուտ բանակցությունների, որոնք ներկայում վերաբերում են կոնկրետ խնդիրների։ Այդ խնդիրները քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք Երևան են ժամանում կոնկրետ առաջարկություններով։ «Եթե մենք տեսնենք հայկական կողմի կառուցողական արձագանքը, ապա բանակցությունները կշարունակվեն», — հերթապահ միտքը կրկնել է արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ համանախագահները Երևան կժամանեն փետրվարի 5-ին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here