տուն Քաղաքական Միջազգային Կոպենհագենի կենդանաբանական այգին հայտնվել է բուռն բողոքների կիզակետում՝ երիտասարդ ընձուղտին սպանելու համար

Կոպենհագենի կենդանաբանական այգին հայտնվել է բուռն բողոքների կիզակետում՝ երիտասարդ ընձուղտին սպանելու համար

191
0

Marius the giraffe

Համաշխարհային մամուլը տեղեկացնում է Կոպենհագենի կենդանաբանական այգում տեղի ունեցած դաժան մի պատմության մասին: Բանն այն է, որ այգու աշխատակիցները պարզել են, որ 1,5 տարեկան ընձուղտը չի կարող մասնակցել այս տեսակի բազմացմանը, քանի որ նա ծնվել է արյունապղծության արդյունքում: Այս մասին գրում է The Sun-ը:

Կենդանաբանական այգու աշխատակիցները հրաժարվել են կենդանուն հանձնել այլ կենդանաբանական այգիների, որոնք պատրաստ էին ընդունել ընձուղտին: Ավելին, Մարիուս անունով ընձուղտին քնեցնելու դեմ հավաքվել էր բազմաթիվ ստորագրություններ: Սակայն այգու աշխատակիցները բոլորի աչքի առաջ քնեցրել են կենդանուն, իսկ նրա միսը տվել են կենդանաբանական այգու գիշատիչներին:

Կենդանաբանական այգու տնօրեն Բենգտ Հոլսթն ասել է, որ կենդանու գեները հնարավոր չէր օգտագործել այգու սելեկցիոն աշխատանքներում. «Ընձուղտների բազմացման եվրոպական ծագիրը հավանություն տվեց, և մենք քնեցրինք կենդանուն»: Սակայն ընձուղտին ոչ թե թույն են ներարկել, ինչը կարող էր փչացնել նրա միսը, այլ գնդակահարել են: