տուն Քաղաքական Միջազգային Էրդողանն ու Ռուհանին ստորագրել են համագործակցության բարձրագույն խորհուրդ ստեղծելու արձանագրություն

Էրդողանն ու Ռուհանին ստորագրել են համագործակցության բարձրագույն խորհուրդ ստեղծելու արձանագրություն

140
0

300093

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռուհանին չորեքշաբթի օրը ստորագրել են արձանագրություն, որով ստեղծվում է երկու երկրների միջև համագործակցության բարձրագույն խորհուրդ։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։

Այս խորհրդի առաջին նիստը տեղի կունենա Թուրքիայում՝ Իրանի նախագահի պաշտոնական այցի ժամանակ։ Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ, որին ներկա է եղել նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here