տուն Քաղաքական Միջազգային Էրդողանը ժամանել է Իրան

Էրդողանը ժամանել է Իրան

111
0

Recep_Tayyip_Erdogan_161012

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանն այսօր ժամանել է Իրան, որտեղ հանդիպումներ կունենա Իրանի նախագահ Հասան Ռուհանիի և այաթոլլահ Ալի Խամենեիի հետ։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։

Մինչ այդ, մամուլի ասուլիսի ժամանակ, Էրդողանն ասել է, որ ստեղծվում է Թուրքիա — Իրան համագործակցության բարձրագույն խորհուրդ։ Ըստ վարչապետի՝ դա դրական ազդեցություն կունենա Թուրքիայի և Իրանի միջև հարաբերությունների բարելավման վրա։ «2013 թվականին երկկողմ առևտրաշրջանառությունը հասել է 13.5 մլրդ դոլարի», — ասել է Էրդողանը։

Առաջիկա 9 տարիներին Իրանն ու Թուրքիան մտադիր են այդ ցուցանիշը հասցնել 100 մլրդ ոլարի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here