Երևան ժամանող կանայք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մարտիության շնորհավորական բարեմաղթանքներով բացիկներ և ծաղիկներ են ստացել։
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը, այս կերպ շնորհավորանքները անակնկալ էին թե՛ Երևան ժամանող, թե՛ նրանց դիմավորող կանանց, ինչպես նաև օդանավակայանի համակազմի աշխատակցուհիների համար:
Մարտի 8-ին Երևանի Զվարթնոց օդանավակայանում քաղաքապետի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են ստանալու բոլոր ժամանումների կին ուղևորները, ժամանմանը սպասող, հյուրերին դիմավորող կանայք։