ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ պետք է երկարացվեն ևս կես տարով։ TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ԵՄ գագաթնաժողովի բացումից առաջ։
«Այդ հարցով առկա է լայն փոխըմբռնում ԵՄ երկրների միջև, ինչպես նաև Եվրախորհրդարանի հետ»,- ասել է նա։
Մոսկվայի նկատմամբ կես տարով սահմանափակող միջոցառումների երկարացման հարցը ծրագրվում է քննարկել ուրբաթ՝ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեի հանդիպմանը։
Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հնարավոր է համարել առաջիկա ամիսներին հակառուսական պատժամիջոցների չեղարկումը։