Մեծ Բրիտանիայում երկու քթով շան ձագ է ծնվել. հաղորդում է BBC-ն:
Երկրորդ քիթը անհարմարություններ չի պատճառում շնիկին։ Չնայած դրան` շան ձագին կվիրահատեն, երբ նա մեծանա։ Ձագին Պուա են անվանել ի պատիվ դիսնեյյան կերպարի։ Շան տիրուհին` Ջեսիկան, ասում է, որ ավելի քան 14 տարի շուն է բուծում, բայց առաջին անգամ է նման երևույթի բախվում։
Անասնաբույժների խոսքով` նման մուտացիան շատ քիչ է հանդիպում։ Երբ ձագը մեծանա, նրան կվիրահատեն։