տուն Լուրեր Երջանիկ եմ լինել «Մանչեսթեր յունայթեդում». Մխիթարյան

Երջանիկ եմ լինել «Մանչեսթեր յունայթեդում». Մխիթարյան

81
0

mkhitaryan

Անգլիական «Մանչեսթեր յունայթեդ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը խոսել է նոր թիմում հայտնվելու և հաջորդ մրցաշրջանում իր նպատակների մասին:

«Հիանալի հնարավորություն է «Բորուսիայից» հետո խաղալ «Մանչեսթեր յունայթեդում»: Այն աշխարհի մեծագույն ակումբներից է: Երջանիկ եմ լինել այստեղ ու երջանիկ եմ խաղալ այս թիմի համար: Կփորձեմ անել առավելագույնը` օգնելու թիմին հաղթել խաղերում: Պատրաստվում ենք ամեն ինչ անելու հաջորդ մրցաշրջանում տիտղոս նվաճելու համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերել է Mirror-ը: