տուն Լուրեր ԵՄ-ի առաջին զիջումները Թուրքիային

ԵՄ-ի առաջին զիջումները Թուրքիային

77
0

FA35A212-E103-44C1-A499-5231700E374C_w640_r1_s

Բրյուսելն առաջին զիջումներն է անում Թուրքիայի իշխանություններին, փոխարենն Անկարայից ակնկալելով կրճատել Եվրոպա ուղևորվող փախստականների հոսքը, հայտարարում են անհանգստացած իրավապաշտպանները: Մասնավորապես, Եվրամիությունը աննախադեպ որոշում է ընդունել, հետաձգելով Թուրքիայի ներքին իրավիճակին նվիրված ավանդական զեկույցի հրապարակումը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Իրավապաշտպանների կարծիքով, զեկույցում լուրջ քննադատություն է պարունակվում Թուրքիայի իշխանությունների հասցեին՝ երկրում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի կապակցությամբ: Այսպիսով, հետաձգելով զեկույցը, Եվրոպան Թուրքիայի նախագահ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությանը հնարավորություն է տալիս ավելի մեծ թվով ձայներ հավաքել: Մինչդեռ Թուրքիայի ներսում իրավիճակը շարունակում է վատթարանալ:

«Մամուլի վրա այսքան հուժկու ճնշում, որքան առկա է վերջին ժամանակներին, դեռ չի գործադրվել: Այդ հուժկու ճնշումը վերջնականապես ոչնչացրել է մամուլի ազատությունը», — ասում է Թուրքիայի՝ լրագրողների ընկերակցության նախագահ Թուրգայ Օլչայթոն:

Զեկույցի հետաձգումը Էրդողանին արված Եվրոպայի միակ զիջումը չէ: Ավելի վաղ Թուրքիայում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է վերանայել  Եվրամիությանը Թուրքիայի մուտքի իրավունքի շուրջ նախկինում սառեցված բանակցությունները և հեշտացված մուտքի արտոնագրային ռեժիմ հաստատել: