Խնձորեսկը շուտով գեղեցիկ հրապարակ կունենա, շինարարական աշխատանքներն ակտիվ կերպով ընթանում են:
Ինչպես հայտնեցին Գորիսի քաղաքապետարանից, բնակավայրի կենտրոնական հրապարակը հիմնովին նորոգվում է , կառուցվում է ջրավազան, հարակից տարածքները սալիկապատվում են, գազոնների համար առանձնացվում տարածքներ:
Կստեղծվի գեղեցիկ միջավայր՝ երեխաների, երիտասարդների ժամանցի համար, իսկ բնակավայրի տարեցները շախմատ, նարդի խաղալու, ուղղակի հավաքվելու ու զրուցելու հնարավորություն կունենան:
Գորիս համայնքի ղեկավարն այցելել է Խնձորեսկ՝ ծանոթանալու շինաշխատանքների ընթացքին: Բնակիչները շնորհակալություն են հայտնել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին՝ բնակավայրի խնդիրները ուշադրության կենտրում պահելու և դրանց լուծմանը ընթացք տալու համար:
Նրանք նաև ավելացրել են, որ ցանկանում են միանալ համայնքապետարանի նախաձեռնությանը՝ որպես մասնակցային քայլ. սեփական նախաձեռնությամբ քանդակ կտեղադրեն հրապարում: