տուն Լուրեր Վթար Սևան-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ

Վթար Սևան-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ

90
0

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 16-ի գիշերը` ժամը 02:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատը պարզվել է, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1976 թ.) և «ԶԻԼ» (վարորդ՝ Ա.Խ. ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «Գազելի» վարորդը տեղում մահացել է, իսկ Ա.Խ.-ն հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: