տուն Լուրեր Վրաստանի ընդդիմությունը Իվանիշվիլիի հայտարարությունը հաղթանակ է համարում

Վրաստանի ընդդիմությունը Իվանիշվիլիի հայտարարությունը հաղթանակ է համարում

99
0

Ընդդիմությունը գոհ է Վրաստանի իշխող կուսակցության որոշումից, բայց դեռևս շարունակում է պահանջել երկրի ներքին գործերի նախարարի հրաժարականը: Այս մասին հաղորդում է aliq.ge-ին։

Սա հաղթանակ է: Այսպես են գնահատել ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ իշխող «Վրացական երազանքի» այն որոշումը, որ 2020-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են միայն համամասնական ընտրակարգով ու առանց ընտրական շեմի: Ընդդիմադիրները շնորհավորել են միմյանց ու նշել, որ սա վերջին 5 օրերի ընթացքում Խորհրդարանի դիմաց կանգնած ցանկացած քաղաքացու հաջողությունն ու  հաղթանակն էր: Կուսակցության ներկայացուցիչ Իրակլի Աբեսաձեն ասել է, որ այդ հաջողությանը ժողովուրդը հասավ համբերության, էներգիայի ու առողջության հաշվին: