«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է իշխանությունների կողմից հայտարարված վեթինգին, որը պետք է ուսումնասիրի դատավորների անձի, քաղաքական կապերի, ծագումնաբանության, գույքային վիճակի, նրա զբաղեցրած պաշտոնի պրոֆեսիոնալությունը: Մասնավորապես նրանք այլ մեխանիզմի կողմնակից են:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից ճշտել` որն է նման դիրքորոշման պատճառը: Վերջինս ըստ էության չհերքեց, որ առանձին պատգամավորների, այդ թվում եւ իր կողմից այլ մոտեցում է առկա:
«Ես մի բան եմ առաջարկում, որ պետք է վեթինգը սկսել ԱԺ-ից, տեսնենք, թե որ պատգամավորը որքանով է համապատասխանում իր կարգավիճակին, վեթինգը պետք է գնա կառավարություն, դրան ենթակա ենթակառուցվածքներ ու նոր գնա դատական համակարգ»,- մեզ հետ զրույցում ընդգծեց պատգամավորը:
Միայն թե նկատենք, որ ԱԺ-ում վեթինգ անելու դեպքում ԲՀԿ-ն կարող է շատ ավելի անհարմար դրության մեջ հայտնվել. ապացույցը այդ խմբակցության որոշ պատգամավորների պահվածքն ու հայտարարություններն են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: