Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Այս մասին NEWS.am-ին ասաց նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նրա խոսքով՝ Մանուկ Պողոսյանի լիազորությունները դադարեցվել են նախաքննություն իրականացնող մարմնի միջնորդությամբ:
Թե ինչ քրեական գործ կա Պողոսյանի դեմ, դեռեւս հայտնի չէ: