Այսօր ՀՀ կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունն ամեն ինչ անում է տնտեսվարողների գործունեությունը խթանելու համար:
«Մեր կառավարության մշտական շեշտադրումները միտված են տնտեսվարողների գործունեության խթանելու, նպաստավոր պայմաններ ստեղծելու համար: Կարևոր է՝ ամեն կերպ խթանել հայրենական արտադրողին՝ թե մակրոտնտեսական առումով, թե մրցունակ միջավայր ապահովելու, թե տնտեսավարողի գործունեությանը տարբեր տեսակի միջամտությունները նվազեցնելու տեսակետից: Պետությունը պետք է արդյունավետ միջամտի, և ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության ու ավելորդ հոգսերի մեջ ներքաշի մեր տնտեսվարողին: Ես հանձնարարում եմ սահմանափակել յուրաքանչյուր օրացույցային տարում Հայաստանի հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները մեկ անգամով՝ մեկից ավելի անգամով ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում՝ խիստ ծանրակշիռ փաստարկների առկայության դեպքում՝ վարչապետի թույլտվությամբ»,-ասաց Աբրահամյանը: