տուն Հասարակություն Ucom ընկերության նոր հայտարարությունը արտակարգ իրավիճակի կապակցությամբ

Ucom ընկերության նոր հայտարարությունը արտակարգ իրավիճակի կապակցությամբ

364
0
Viasat, ֆիլմերի եւ մանկական թեմատիկ փաթեթներում ներառված բոլոր ալիքներն հասանելի կլինեն Ucom TV-ի բաժանորդների համար առանց հավելյալ վճարի
Մարտի 19-ից մինչև ապրիլի 30-ը Viasat, ֆիլմերի և մանկական թեմատիկ
փաթեթներում ներառված բոլոր ալիքները առանց հավելյալ վճարի հասանելի կլինեն
Ucom-ի հեռուստատեսային ծառայության բոլոր ֆիզիկական անձ հանդիսացող
բաժանորդների համար, բացառությամբ uTV Box և uTV Box մարզային փաթեթների
բաժանորդների:
«Այսօր մեր հայրենակիցների մեծ մասը աշխատում է առցանց, առանց տանից
դուրս գալու: Մեր ընկերությունը պատրաստակամորեն ապահովում է յուրաքանչյուր
բաժանորդի կապն արտաքին աշխարհի, բոլոր գործընկերների և մտերիմների հետ,
ինչպես նաև հոգ է տանում, որպեսզի իր բաժանորդներն իրենց ազատ ժամանակը
անցկացնեն դիտելով միայն որակյալ ֆիլմեր, մանկական և ուսուցողական ալիքներ:», — նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Հիշեցնենք նաև, որ uTV-ի տեսավարձույթ բաժնում (VoD) Ucom-ն ավելացրել է
անվճար բաժին, որտեղ ներառված են ընտանեկան, կատակերգական ֆիլմեր և
մուլտֆիլմեր փոքրերի համար: