տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան սահմանափակումներ չի կիրառի Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ

Թուրքիան սահմանափակումներ չի կիրառի Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ

104
0

başbakan-ahmet-davutoğlu-okullarda-üzüm-dağıtılacakՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խոստացել է, որ Անկարան սահմանափակումներ չի կիրառի Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ:

«Մենք չենք անի այնպիսի գործողություններ, որոնք բացասաբար կազդեն ռուս ժողովրդի վրա։ Ռուս ժողովուրդը մեր ժողովրդի բարեկամն է։ Անթալիան շատ ռուսաստանցիների համար դարձել է երկրորդ տուն։ Մենք սպասում ենք ռուսաստանցի զբոսաշրջիկներին»,- ասել է Թուրքիայի վարչապետը։

Դավութօղլուն հիշեցրել է, որ Թուրքիան մշտապես դեմ է արտահայտվել պատժամիջոցների սահմանմանը, և զարմանք է հայտնել, որ պատժամիջոցների տակ ընկած Ռուսաստանն ինքն է որոշել գնալ այդ քայլին և Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ սահմանել։

Դավութօղլուն հայտարարել է, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները շատ կարևոր են, և Ռուսաստանին կոչ է արել գործել՝ առաջնորդվելով երկու երկրների շահերով։ Դավութօղլուն ընդգծել է, որ իրենք պատրաստ են քննարկել երկու երկրների հարաբերությունների ապագան։