տուն Լուրեր Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 2 տուժածի աչքը հեռացրել են

Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 2 տուժածի աչքը հեռացրել են

93
0

Apsny.ge կայքից տեղեկանում ենք, որ երեկ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժած ցուցարարների հոսքը դեռ շարունակվում է կլինիկաներ։

Ցուցարարներից երկուսը, ըստ Իգնորկովի անվան կլինիկայի ղեկավար Նինո Քոչարաշվիլիի, արդեն դուրս են գրվել։ Երեք տուժած ցուցարարի էլ վիրահատում են։ Անկարգությունների հետևանքով երկու ցուցարարի աչքը վնասվել էր, և բժիշկները ստիպված հեռացրել են։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ՝ ցուցարարներին ցրելու համար։ Տուժել է մի քանի տասնյակ ցուցարար։