Այս տարվա սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է հասել ավելի քան 177 հազար փախստական: Փախստականներից 732-ը զոհվել կամ անհետ կորել են: Այսօր դրա մասին հայտնել է Միգրացիայի միջազգայի կազմակերպությունը, հայտնում է ТАСС-ը:
Կազմակերպության տվյալներով, հունվարի 1-ից ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում Եվրոպա է ժամանել 177 207 մարդ, որոնցից 153 362-ը՝ Հունաստան, 23 170-ը՝ Իտալիա, 648-ը՝ Իսպանիա և 28 մարդ՝ Կիպրոս: