ՍԱՏՄ — AraratNews http://old.araratnews.am Լուրեր հայաստանից Sat, 18 Jul 2020 13:54:32 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=5.3.18 166712260 ԱԱՏՄ-ն շարունակելու է ուժեղացված հսկողությունը http://old.araratnews.am/%d5%a1%d5%a1%d5%bf%d5%b4-%d5%b6-%d5%b7%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%a7-%d5%b8%d6%82%d5%aa%d5%a5%d5%b2%d5%a1%d6%81%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b0%d5%bd%d5%af%d5%b8/ Sat, 18 Jul 2020 14:58:00 +0000 http://old.araratnews.am/?p=921414 ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հուլիսի 18-ին ուժեղացված ստուգայցերն անցկացրել  է Արաբկիրում։

Իննչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, Երեւանի այս վարչական շրջանում տասնյակ անակնկալ դիտարկումները չնչին խախտումներ են արձանագրել, որոնց մի մասը` տեղում վերացման ենթակա։

Համաժամանակյա դիտարկումներ են անցկացվել, մասնավորապես, սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղերում։ Ստուգայցերի մի մասի հիմքում եղել են քաղաքացիներից թեժ գծով ստացված ահազանգերը։ Այսուհանդերձ, տեսչական մարմնի մասնագիտական խմբերը փաստում են` խախտումները զգալիորեն նվազել են, որոշ տնտեսավարողների մոտ` անգամ բացառվել։

Զուգահեռ տարվել են նաեւ կասեցման աշխատանքներ` առավելապես մարզերում ու հիմնականում մանրածախ առեւտրով զբաղվող անհատ ձեռներեցների մոտ։

ԱԱՏՄ ստուգայցերն անակնկալ են, ամեն օր եւ ողջ երկրում։ Տեսչական մարմինը հորդորում է տնտեսավարողներին` խստագույնս պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում դրանց կատարմանը. քանի դեռ կորոնավիրուսը նահանջի հեռանկար չի ցուցաբերում, ԱԱՏՄ-ն շարունակելու է ուժեղացված հսկողությունը:

]]>
921414
ՍԱՏՄ-ի պարզաբանումը՝ հայկական «Չիլի» պղպեղում հայտնաբերված վնասատուի մասին http://old.araratnews.am/satm-i-parzabanumeh%d5%9d-haykakan-chili-pghpeghum-haytnabervatc-vnasatui-masin/ Fri, 31 May 2019 13:19:56 +0000 http://old.araratnews.am/?p=794298 Araratnews.am-ն այսօր գրել է, որ մայիսի 26-ին «Մոսկվա-Կարգո» հսկիչ անցակետում Հայաստանից ստացված «Չիլի» տեսակի թարմ բիբարի մեջ հայտնաբերել են Ռուսաստանի համար կարանտինային հանդիսացող օբյեկտ՝ արեւմտյան (կալիֆոռնիական) ծաղկային տրիպս  (Frankliniell aoccidentalis Perg.)։

Պարզաբանման համար  զանգահարեցինք ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանին՝ պարզաբանում լսելու:

«Արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային տրիպսը բույսերի կարանտին վնասատու է, որը տարածված է գրեթե ամբողջ աշխարհում, պոլիֆագ (բազմակեր) է: Այն վնասում է բացառապես բույսերը և բուսական արտադրանքը, և դրանով վարակված մթերքները օգտագործելիս մարդու կյանքին և առողջությանը բացարձակ վտանգ չի սպառնում: Մեր երկրից արտահանված բեռում այդ վնասատուի հայտնաբերելը հիմք չէ, որ կարող է վարակված լինել ամբողջ բեռը: Հնարավոր է, որ խմբաքանակի մեկ կամ երկու հատ պղպեղում լինի այդ վնասատուն, և արտահանման ժամանակ իրականացված զննման ժամանակ չնկատվի:

Հարկ է նշել, որ թեկուզ մեկ հատիկում վնասատուի հայտնաբերման դեպքում ամբողջ խմբաքանակը համարվում է վարակված»,- պատասխանեց բաժնի պետը:

]]>
794298