BAFTA — AraratNews https://old.araratnews.am Լուրեր հայաստանից Mon, 03 Feb 2020 12:34:19 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=5.3.18 166712260 Քեյթ Միդլթոնը BAFTA-ի մրցանակաբաշխությանը եկել Է 8-ամյա վաղեմության զգեստով (լուսանկարներ) https://old.araratnews.am/%d6%84%d5%a5%d5%b5%d5%a9-%d5%b4%d5%ab%d5%a4%d5%ac%d5%a9%d5%b8%d5%b6%d5%a8-bafta-%d5%ab-%d5%b4%d6%80%d6%81%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b7%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6/ Mon, 03 Feb 2020 12:34:12 +0000 http://old.araratnews.am/?p=869268 Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ արքայազն Ուիլյամի կին Քեյթ Միդլթոնը հանրության մեջ հայտնվել Է 8-ամյա վաղեմության զգեստով: Նրա լուսանկարները հրապարակված են Just Jared հրատարակության Instagram-օգտահաշվում:

Քեմբրիջի դքսուհին Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի` BAFTA կինոմրցանակի հանձնման արարողությանը, որը տեղի Է ունեցել Լոնդոնում փետրվարի 3-ին, այցելել Է Alexander McQueen բրիտանական բրենդի՝ մինչեւ գետին հասնող ճերմակ զգեստով: Զգեստը զարդարված Էր ոսկե մակակարվածքներով: Արքայազն Ուիլյամի կինն ընտրել Էր Jimmy Choo-ի բարձրակրունկ փայլուն գուներանգով կիսակոշիկներ: Նրա կերպարը համալրել են ֆրանսիական Van Cleef & Arpels մակնիշի մանյակը եւ ականջօղերը, ինչպես նաեւ Anya Hindmarch-ի ոսկե կլաչը: Ավելի վաղ Միդլթոնն այդ նույն զգեստը հագել Էր 2012 թվականին՝ Հարավարեւելյան Ասիա կատարած շրջագայության ժամանակ Մալայզիայի թագավորի ու թագուհու հետ կազմակերպված ընթրիքին:

Հնարավոր է, որ իր այդ քայլով Քեմբրիջի դքսուհին ցանկացել է ի լուր աշխարհի ցույց տալ, որ 8 տարվա ընթացքում իր անթերի կառուցվածքը որևէ փոփոխության չի ենթարկվել: Կամ էլ հնարավոր է, որ «հին զգեստի» ընտրությունը պայմանավորված է արքայազն Ուիլյամի տիկնոջ անձնական վարկանիշը բարձրացնելու նպատակով, չէ՞ որ, թագավորական ընտանիքը սնվում է Մեծ Բրիտանիայի բնակիչների վճարած հարկերից, իսկ պետական միջոցները պետք է հնարավորինս տեղին օգտագործվեն:

]]>
869268