35-ամյա տղա — AraratNews http://old.araratnews.am Լուրեր հայաստանից Sat, 22 Feb 2020 11:59:26 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=5.3.18 166712260 Էջմիածնում 35-ամյա տղամարդուն սպանել են անչափահաս երեխաների աչքի առաջ http://old.araratnews.am/%d5%a7%d5%bb%d5%b4%d5%ab%d5%a1%d5%ae%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-35-%d5%a1%d5%b4%d5%b5%d5%a1-%d5%bf%d5%b2%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6/ Sat, 22 Feb 2020 15:15:00 +0000 http://old.araratnews.am/?p=875286
Տեղեկություններ կան, որ սպանությունը կատարվել է տան շուրջ առաջացած վեճի պատճառով.  տան նախկին տերը սպանել է իր տունը գնողին: Այսօր առավոտյան սարսափելի սպանություն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում։ 35-ամյա տղամարդը սպանվել է ընտանիքի, այդ թվում` երկու անչափահաս երեխաների աչքի առաջ։ Կրակոցներից հետո վիրավոր տղամարդուն տեղափոխել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, բայց նա արդեն մահացած է եղել:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` կրակոցներ արձակած անձը ինքնաձիգը թողել է դեպքի վայրում։ Ավելի ուշ նրան էլ են հայտնաբերել։ Կասկածյալը 62 տարեկան տղամարդ է, ապրում է Էջմիածնում։

Ըստ թաղամասում շրջանառվող լուրերի` տունը, որտեղ ապրում էր սպանվածը, նախկինում պատկանել է կրակոցներ արձակած տղամարդուն: Նա գրավադրել է տունը և, ամենայն հավանականությամբ, չի կարողացել կատարել իր ֆինանսական պարտավորությունները, ինչի հետևանքով տունը դրվել է աճուրդի:

Սպանված տղամարդը բնակարանը գնել է աճուրդում, ինչն էլ տան նախկին ու ներկա տերերի միջև կոնֆլիկտի պատճառ է դարձել:

Տեղեկություններ կան նաև, որ կասկածյալը ոստիկանության նախկին աշխատակից է։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում 

]]>
875286