Սուրեն Թովմասյան — AraratNews http://old.araratnews.am Լուրեր հայաստանից Tue, 30 Jun 2020 07:10:14 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=5.3.18 166712260 Հիմնական նպատակն այն է, որպեսզի արտացոլենք իրական պատկերը. Կադաստրի կոմիտեի ղեկավար http://old.araratnews.am/%d5%b0%d5%ab%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%a7-%d5%b8%d6%80%d5%ba%d5%a5%d5%bd%d5%a6%d5%ab-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d6%81%d5%b8/ Tue, 30 Jun 2020 07:09:26 +0000 http://old.araratnews.am/?p=915843 Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի և Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մամուլի ասուլիսը:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն իր ներածական խոսքում ասաց, որ այս բարեփոխումներից հետո Կադաստրի կոմիտեն վերանայեց գույքային գնահատումը:

Թովմասյանն ասաց, որ տեղի ունեցավ վերլուծություն և գույքի շուկայական գնահատում, ինչպես նաև ՀՀ-ը բաժանվեց քսան գոտիների, որը 2019 թվականին հավանություն է արժանացել  ԱԺ-ի կողմից:

Սուրեն Թովմասյանը ներկայացրեց ներկա իրավիճակը, երբ իրավական կարգավորումները չեն մտել ուժի մեջ:

Ըստ կոմիտեի ղեկավարի՝ ներկա պահին ունեն երկու տիպի կադաստրային արժեք: Դրանցից մեկի հարկման հիմքում նստած կադաստրային արժեքն է, մյուսը՝ համայնքային և պետական սեփականության հողերի օտրաման համար հաշվառվող կադաստրային արժեքը:

Կոմիտեի ղեկավարը օրինակ բերեց Երևանի կենտրոնի համար կադաստրային արժեքի հարկումը` մեկ քառակուսի մետրի համար 2585 դրամ: Սա նշանակում է, որ կենտրոնում գտնվող հազար քառակուսի մետր հողատարածքն արժե երկու միլիոնուկես դրամ, և հարկվում է քսանհինգ հազար դրամ:

Սուրեն Թովմասյանը վերլուծեց այս թվերը և հանգեց այն եզրակացության, որ առկա շուկան և ներկա իրավիճակը աղերս չունեն իրար հետ, քանի որ տարբեր թվաբանական շարքերի հետ գործ ունենք:

«Հիմնական նպատակն այն է, որպեսզի արտացոլենք իրական պատկերը և շուկայում ստեղծենք իրավիճակ, որ շուկայում յուրաքանչյուր թիվ ունենա հստակ հիմնավորում»,- ասաց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Հայկ Մագոյան

]]>
915843
Ատոմ Ջանջուղազյանի, Բաբկեն Թունյանի և Սուրեն Թովմասյանի մամուլի ասուլիսը.ՈՒՂԻՂ http://old.araratnews.am/%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b4-%d5%bb%d5%a1%d5%b6%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a1%d5%a6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a2%d5%a1%d5%a2%d5%af%d5%a5%d5%b6-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d6%87/ Tue, 30 Jun 2020 06:19:28 +0000 http://old.araratnews.am/?p=915832 ]]> 915832