Սիսիանի Resort MJA — AraratNews http://old.araratnews.am Լուրեր հայաստանից Tue, 07 Jul 2020 08:03:54 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=5.3.18 166712260 3 արջերը շարունակում են տանջվել Սիսիանի Resort MJA հանգստյան գոտում․ «Daily mail» (լուսանկարներ, տեսանյութ) http://old.araratnews.am/3-%d5%a1%d6%80%d5%bb%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b7%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%bf%d5%a1%d5%b6%d5%bb%d5%be%d5%a5%d5%ac-%d5%bd%d5%ab%d5%bd%d5%ab%d5%a1%d5%b6/ Tue, 07 Jul 2020 08:03:44 +0000 http://old.araratnews.am/?p=917431 FPWC-ն հայտնում է, որ միջազգային մամուլը կրկին անդրադարձել է ՀՀ տարածքում անազատ պայմաններում պահվող գորշ արջերի խնդրին։ Բրիտանական «Daily mail» օրաթերթն այս անգամ գրել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի հարևանությամբ Հացավան համայնքի տարածքում գտնվող «Resort MJA» հանգստյան գոտում անազատ պայմաններում պահվող կարմիրգրքյան երեք գորշ արջերի /Ursus arctos/ մասին։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) պարբերաբար ահազանգեր է ստանում նշված համալիրում բանտարկված բեզոարյան այծերի /Capra aegagrus/ և գորշ արջերի մասին։ Արջերը որոնցից մեկն էգ է, երկուսը՝ արու։ Կենդանիները պահվում են փոքր, բետոնե հատակով վանդակներում, առանց անհրաժեշտ լայն ազատավանդակի։ Պայմանները տեսակի համար ոչ բարենպաստ են և բացարձակապես հարմարեցված չեն կենդանիների բնական կենսամիջավայրին։ Համալիրի տնօրենը նշել է, որ էգ արջը պարբերաբար ձագեր է ծնում, որոնց բաց են թողնում մոտակա անտառում։ Հայտնի փաստ է, որ անազատ պայմաններում ծնված կենդանիները չեն կարող ինքնուրույն գոյատևել վայրի բնության մեջ կամ կարող են մոտենալ բնակավայրերին և մարդկանց, ինչը մեծ ռիսկեր է պարունակում։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում:

armtimes.com

]]>
917431